Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց

Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային 
հոսանքների գոտուց

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա տեղեկացրել է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների` Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։

«Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]