Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը զորավարժություններ կանցկացնեն Օլիմպիական խաղերից հետո

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը զորավարժություններ կանցկացնեն Օլիմպիական խաղերից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ազգային Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության զեկույցում, որը փետրվարի 20-ին ներկայացվել Է երկրի խորհրդարանում:

«Դաշնակիցները կանցկացնեն Key Resolve Ulchi հրամանատարաշտաբային վարժանքները եւ Freedom Guardian զորավարժությունները, որպեսզի բարձրացնեն հյուսիսկորեական հրթիռային սպառնալիքից պաշտպանվելու օպերատիվ պատրաստվածությունը»,- նշվում Է զեկույցում: Միեւնույն ժամանակ փաստաթղթում ոչինչ չի ասվում առավել ընդգրկուն Foal Eagle դաշտային զորավարժությունների մասին:

Վերջին տարիներին դրանց մասնակցում են 200 հազարից մինչեւ 300 հազար զինծառայողներ, ներգրավվում են ամերիկյան ռազմավարական սպառազինություններ: Փհենյանը ամերիկա-հարավկորեական զորավարժությունները համարում Է ԿԺԴՀ դաշնակիցների ներխուժման փորձարկում եւ ձեռնարկում Է ռազմական բնույթի հակամիջոցներ, որոնք Հարավում եւ ԱՄՆ-ում իրենց հերթին համարում են սադրիչ գործողություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]