Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ոստիկանները Երևանում հայտնաբերել են խոշոր քանակի թմրանյութ և ապօրինի զենքեր

Ոստիկանները Երևանում հայտնաբերել են խոշոր քանակի թմրանյութ և ապօրինի 
զենքեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց օգտագործելու դեպք, ապօրինի զենքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վերջիններիս տեղեկությունների համաձայն նախկինում մի քանի անգամ դատապարտված Հովհաննես Այվազյանն ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում, օգտագործում ու նաև իրացնում:

Նրա վարձակալած տան խուզարկությամբ հայտնաբերվել են ոչ միայն թմրանյութով լցված ներարկիչներ, այլ նաև 1 մգ տարողությամբ 680 օգտագործված ներարկիչ ու 120 օգտագործված ասեղ: Հայտնաբերվել են նաև հաբեր, կշեռք, որով չափել են թմրադեղերը, կանեփի սերմ, հերոին թմրատեսակ, զենք, փամփուշտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]