1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին

ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հիմնական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ acer-ը (մրցանակ կայանատեղու սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջնորդ Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry)։

«Թումո»-ն հպարտ է Հայաստանի ՏՏ և կրթական ոլորտը նման առաջադեմ միջազգային հարթակներում ներկայացնելու, առաջատար ընկերությունների և մասնագետների ուշադրությունը մեր երկրին և դրա երիտասարդ ներուժին դարձնելու համար։ Հուսով ենք՝ այս հաղթանակը էլ ավելի կնպաստի հայկական նախագծերի ճանաչմանը և գնահատմանը ՏՏ միջազգային ասպարեզում»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

WCIT համաժողովը անց է կացվում է 1978 թ-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance, WITSA) նախաձեռնությամբ։ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է հազարավոր գործարարների, նորարարների, ՏՏ ոլորտի կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հետ համագործակցության շրջանակներում որոշում է ընդունվել 2019-ին համաժողովը անցկացնել Հայաստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]