Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուոլ-Սթրիթի «մեծ հնգյակի» ղեկավարները 11 տարվա ընթացքում ռեկորդային աշխատավարձ են ստացել

Ուոլ-Սթրիթի «մեծ հնգյակի» ղեկավարները 11 տարվա ընթացքում ռեկորդային աշխատավարձ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին Ուոլ-Սթրիթի հինգ խոշորագույն բանկերի (JPMorgan Chase, Goldman Sachs, Citigroup, Morgan Stanley եւ Bank of America) ղեկավարների աշխատավարձերն ու պարգեւավճարներն աճել են հինգերորդ տարին անընդմեջ եւ կազմել 2006 թվականից ի վեր միագումար ռեկորդային 126 մլն դոլար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Dow Jones-ը: «Մեծ հնգյակի» միջին աշխատավարձը բարձրացել Է մինչեւ 25,3 մլն դոլար՝ 17 տոկոսի աճ արձանագրելով 2016 թվականի համեմատությամբ: Մասնավորապես, Citigroup-ի ղեկավար Մայքլ Քորբաթը վաստակել Է 23 մլն դոլար, աճը կազմել Է 48 տոկոս: Goldman Sachs-ից նրա գործընկեր Լլոյդ Բլանքֆեյնը վաստակել Է 24 մլն դոլար՝ 9 տոկոսով ավելի, քան նախորդ տարի: Ջեյմի Դայմոնը՝ JPMorgan Chase-ի տնօրենների խորհրդի նախագահը, ստացել Է 29,5 մլն դոլար:

Փորձագետները նշում են, որ անցած տարին հաջողակ Է եղել ամերիկյան բանկերի համար՝ շնորհիվ ԱՄՆ-ի տնտեսության աճի, գործազրկության նվազման, հսկիչ մարմինների կողմից կարգավորման մեղմացման եւ տոկոսադրույքների բարձրացման: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ բանկեր զուտ վնասի մասին հաշվետվություն են ներկայացրել հարկային բարեփոխման հետ կապված երկյուղների պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]