Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Դավիթ Հարությունյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի շրջանակում համագործակցությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցությունը հատկապես ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում և ընդգծել, որ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

Դեսպան Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել համագործակցության հնարավոր ծրագրերով ու Նախարարության առաջնահերթություններով:

Դեսպանի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է պրոբացիոն ծառայության կարողություններին, անչափահասների արդարադատությանն ու ՔԿՀ-ներում առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել Շվեդիայի կողմից տարածաշրջանում իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված հնարավորությունները:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ