Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Հայաստանում այս տարի ավագ դպրոցների քանակը կավելանա 5-ից 6-ով


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է 2018 թվականին ավելացնել ավագ դպրոցների քանակը 5-ից 6-ով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Այսօր 5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց համար 2017 թվականին 2 մլն 893 հազար դոլարին համարժեք դրամ է ծախսվել։ 2018 թվականին ևս 5-6 դպրոց կավելանա, ևս 2 մլն 733 հազար դոլարին համարժեք գումար ունենք վերանորոգումների համար»,- նշեց Մկրտչյանը և հավելեց, որ ծրագիրն իրականացվում է միայն ավագ դպրցոների համար։

Նախարարը եզրափակեց, որ Հայաստանը մեծ ծրագիր է իրականացնում դպրոցաշինարարության ոլորտում և այն սոցիալական ներդրումների հաշվետվության մեջ արտահայտված է։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ