Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Գիրք նվիրելու ավանդույթին սկսել են հետևել նաև մանկապարտեզում. տոնական օրվա ամենավաճառված գրքերից են «Նարեկը» և «Փոքրիկ Իշխանը»


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրը «Բուկինիստ» գրախանութում ամենավաճառված գրքերից են  Գրիգոր Նարեկացու «Նարեկը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» և Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» գրքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց գրախանութների ցանցի մասնաճյուղերից մեկի  վաճառքի մենեջեր Ժաննա Բաբիկյան:

«Վերջին մի քանի օրերին հաճախորդների հոսքը գրախանութ բավականին ավելացել է: Կարելի է ասել՝ քաղաքը շնչում է գրքով: Պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը Թումանյանի ծննդյան օրն է, և շատ-շատ են գնում հենց այս դասական գրողի գործերը:  Թե այս և թե մյուս օրերին ամենալավ վաճառվող գրքերից  են Նարեկացու «Նարեկը», «Փոքրիկ Իշխանը» և «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը»: Երիտասարդները շատ են գնում նաև արտասահմանյան գրքերի հայերեն թարգմանություններ, ավելի շատ` «Աննա Ֆրանկի օրագիրը», Ռե Մարկի «Երեք ընկեր»-ը, Գի Դը Մոպասանի «Ընտիր նովելները», Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», Խալեդ Հոսսեինիի «Օդապարուկ թռցնողը»,-ասաց Բաբիկյանն ու հավելեց, որ վերջին շրջանում նաև շատ են նախընտրում հայ գրողներին, օրինակ` Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիրը», Արամ Պաչյանի «Ռոբինզոն»-ը և Լևոն Խեչոյանի գործերից:

Նրա խոսքով` տոն օրը գրքեր են նվիրում գրեթե բոլոր տարիքային խմբերի մարդիկ: Ավելի շատ սկսել են գնել և նվիրել դպրոցի գրադարաններին, ուսուցիչներին: Հիմնականում այն տարածված ավանդույթ է աշխատակազմերում:  Նույնիսկ վերջին մի քանի տարիներին մանկապարտեզներում են սկսել նվիրել:

«Թե նախորդ տարի, թե այս տարի գնորդների հոսքն ակտիվացել է»,-եզրափակեց Բաբիկյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ