Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները

ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող 
կազմակերպությունների ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ-ից, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տեղեկացվել են, որ 2018թ. մարտի մեկից պետական գնումներով թարմ մսի մատակարարումը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներից: Նրանց է ներկայացվել նաև կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված նոր համակարգը, ինչը  հնարավորություն է տալիս  արագ ու առանց լրացուցիչ ծախսերի կազմակերպել գործընթացը:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ապահովելու նպատակով: Նա մանրամասնել է. «Թվայնացված համակարգը ոչ միայն հեշտացնելու է ձեր գործունեությունը, այլև ավելի թիրախային է դարձնելու պետական վերահսկողությունը՝ սննդի շղթայի բոլոր օղակերում հնարավոր խախտումներն ու թերացումները բացահայտելու հնարավորություն տալով»:

Պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացվել են, որ այսօր երկրում կա արդեն 22 գործող սպանդանոց, առաջիկայում նախատեսվում է շահագործել ևս 20-ը հանրապետության տարբեր տարածաշրջաններում, իսկ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ շուրջ 70 սպանդանոց:

Բանախոսը հիշեցրել է նաև, որ թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:

Տնտեսվարողները ներկայացրել են իրենց անհանգստացնող խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ ծառայության ներկայացուցիչները տվել են հիմնավոր բացատրություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]