Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ

Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջկորեական հարաբերությունները վատացնելու համար ԱՄՆ-ն ակտիվորեն շահարկում Է Հարավային Կորա ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների փախչելու հնարավորության թեման, որոնք Օլիմպիական խաղերի ընթացքում գտնվում են Փհենչհանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (ԿԿՀԳ) կողմից փետրվարի 19-ին հրապարակված հաղորդագրության մեջ: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը խիստ անհանգստացած Է միջկորեական հարաբերությունների ջերմացումից՝ կապված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման հետ: Ավելի վաղ Վաշինգտոնը փորձում Էր վախեցնել կորեական ազգին, խոսելով ԿԺԴՀ-ին հնարավոր կանխիչ հարվածներ հասցնելու մասին, իսկ այժմ հիշեցնում Է այնպիսի անարժան մարդկանց մասին, ինչպիսիք փախստակներն են:

CNN եւ CBS հեռուստաալիքները հայտնում են, որ ԿԺԴՀ-ից ժամանած մարզիկներին ուշադիր հետեւում են իշխանությունները, որպեսզի ոչ ոք չկարողանա թաքնվել Հարավային Կորեայում, որն ավելի հարուստ Է ապրում: Ամերիկյան ԶԼՄ-ները պնդում են, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ից ատլետների փախուստներ արդեն պատահել են միջազգային մրցումներում»,-գրում Է գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]