Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի  ունեցել 

Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահի նստավայրում պարգևատրում է տեղի  ունեցել 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել  պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը: «Այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները»,- նշել է Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բոլորս միասին, համատեղ ուժերով կիրականացնենք մեր ժողովրդի նվիրական իղձերն ու նպատակները՝ միշտ վառ պահելով 1988-ի ոգին

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]