Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին Լևոն Մկրտչյանն այցելելու է ԵՊՀ տեղի ունեցած միջադեպի մանրամասները ճշտելու համար

Առաջիկա օրերին Լևոն Մկրտչյանն այցելելու է ԵՊՀ տեղի ունեցած միջադեպի 
մանրամասները ճշտելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասներին տեղեկանալու համար ՀՀ ԿԳ նախարարը նախատեսում է այցելել ԵՊՀ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Լևոն Մկրտչյանը նշեց, որ եթե ֆակուլտետի փոխդեկանի կողմից ուսանողներից մեկին անպարկեշտ առաջարկություն անելու լուրերը հաստատվեն, բնականաբար, դա անթույլատրելի երևույթ է:

«Լուրերի հաստատվելը, բնականաբար, անթույլատրելի կլինի ոչ միայն համալսարանի, այլև որևէ այլ կազմակերպության համար։ Համալսարանները պետք է լինեն անկախ, սակայն դրանց գերակշիռ մասի հիմնադիրը ՀՀ-ն է և, բնականաբար, դրանց առաքելությունն, ուղղվածությունը, բարոյական իրավիճակը շատ կարևոր է։ Ինձ համար անսպասելի էր այս ամենը և կփորձեմ ճշտել եղելության իսկությունն ու մանրամասները։ Այստեղ պետք է հստակ դիրքորոշում լինի, քանի որ դասախոսը պարտավոր է մակարդակ ապահովել»,- ընդգծեց Մկրտչյանը։

Դեպքի պատճառով, ըստ տարածված լուրերի, աղջկա հարազատները Բարսեղյանին իր աշխատասենյակում ծեծի են ենթարկել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]