1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին

Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» նոր կուսակցությունը մտադիր Է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու (Frexit) քաղաքականություն վարել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին Sud Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է կուսակցության հիմնադիր եւ նախագահ Ֆլորիան Ֆիլիպոն՝ ամփոփելով փետրվարի 18-ին կայացած հիմնադիր համագումարի արդյունքները: «Մենք հանդես ենք գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին, որպեսզի վերականգնենք մեր ազգային անկախությունը եւ գործենք ի շահ տնտեսության, բնապահպանության եւ ժողովրդավարության»,-ասել Է Ֆիլիպոն, որը մտնում Է Եվրախորհրդարանի կազմի մեջ:

Նա նշել Է, որ նոր կուսակցության գաղափարախոսության հիմքում «ինքնիշխանության եւ ազգային անկախության պաշտպանությունն Է, հավատարմությունն այն սկզբունքներին, որոնք ամրագրել Է Ֆրանսիայի պատմական ղեկավար Շառլ դե Գոլը»:

Ֆիլիպոն հայտնել Է, որ «Հայրենասերների»՝ Արասում (Պա-դե-Կալեի դեպարտամենտ) անցկացված համագումարին մասնակցել Է ավելի քան 600 պատվիրակ: «Նիստերում տիրում Էր հիանալի մթնոլորտ, մենք լավ աշխատեցինք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունից (UKIP) մեր բրիտանացի բարեկամների հետ»,-ասել Է Ֆիլիպոն: Համագումարում, նշել Է նա, ընդունվել են նոր կազմակերպության կանոնադրությունը եւ այլ փաստաթղթեր:

«Հայրենասերները» հանդես են գալիս նաեւ Ֆրանսիայի նոր ազգային արժույթ ստեղծելու, ազգային սահմաններում սահմանապահ եւ մաքսային հսկողության ուժեղացման, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում հանրապետության ինքնուրույն ուղեգծի ձեւավորման օգտին: «Հայրենասերներ» կուսակցությունը ձեւավորվել Է 2017 թվականի մայիսին՝ որպես քաղաքական ասոցիացիա: Ֆիլիպոյի պնդմամբ, դրա ստեղծման պատճառներից մեկը դարձել Է «Ազգային ճակատից» այն քաղաքական գործիչների դուրս գալը, որոնք համաձայն չԷին ղեկավարության քաղաքականության հետ:

Ֆիլիպոն, որն ավելի վաղ զբաղեցնում Էր «Ազգային ճակատի» առաջին փոխնախագահի պաշտոնը, պարզաբանել Է, որ նման որոշման իրեն դրդել Է կուսակցության պարտությունը 2017 թվականի գարնանը կայացած նախագահական ընտրություններում:

Ընտրություններում կրած անհաջողության պատճառներից մեկը նա համարում Է «կուսակցության թեկնածու Մարին լե Պենի հրաժարվելը Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու եւ ազգային արժույթին վերադառնալու պահանջներից»: Ներկայում «Հայրենասերներ» կուսակցությունը, նրա տվյալների համաձայն, հաշվում Է շուրջ 7 հազար ակտիվիստ: Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ նոր կուսակցության հայտնվելը կարող Է զգալիորեն թուլացնել «Ազգային ճակատը»:

Մասնավորապես, դա կարող Է հանգեցնել այն բանին, որ նրա շարքերը կլքի աջ գոլականների (Շառլ դե Գոլի հետեւորդների) ու կենտրոնամետների մի մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]