Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը

Մասիս Մայիլյանը վստահ է` Արցախի հետ ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտգործնախարարն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների կողմից Արցախի հետ ուղիղ կապեր հաստատելու վերաբերյալ նախաձեռնությունները համարում է կարևոր և ժամանակին արված քայլեր: Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը նշել է, որ դրանք կարևոր է հատկապես Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական փորձերի ֆոնին: «Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի նախաձեռնած բանաձևը և Ֆրանսիայի ղեկավարությանն ուղղված՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի կոչը կարևոր հիշեցումն են այն բանի, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ ունեն, իսկ դրանց պահպանումը ողջ միջազգային հանրության պատասխանատվությունն է և չի կարող կախված լինել այնպիսի ոչ ազատ պետության քմահաճույքից, ինչպիսին Ադրբեջանն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Պաշտոնյան հատկանշական է համարել փաստը, որ Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերը դատապարտող և Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու կոչով նախաձեռնություններով հանդես են եկել ԱՄՆև Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այն երկրների, որոնք Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։ «Արցախի և տարբեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Ավելին, միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նոր ազդակ կհաղորդի հակամարտության կարգավորմանը։ Արցախը կարևոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական և կայուն խաղաղության հաստատմանը»,-նշել է Արցախի ԱԳ նախարարը:

Մասիս Մայիլյանի հիշեցրել է, որ նմանատիպ առաջարկություններով հանդես են եկել նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]