Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման նախաբանն էր. Շահան Գանտահարյան


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթը նախաբանն էր հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն` անդրադառնալով Մյունխենում ՀՀ նախագահի ելույթի շեշտադրումներին:

«Մյունխենի ելույթը լիարժեքորեն Թուրքիային հակադրեց եվրոպական արժեքներին: Ներկայացվեցին հարցեր` կապված շրջափակման, փակ սահմանների, արձանագրությունները չվավերացնելու, նախապայմանների լեզվով խոսելու հետ: Նախագահն ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործում Երևանը ցուցաբերեց նախաձեռնողականոթյուն` հակառակ Սփյուռքում դրսևորված սուր զգայունության, որովհետև սփյուռքահայերը հայրենազրկվել են, նրանք ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են»,-ասաց Շահան Գանտահարյանը: Երևանը գնաց այդ քայլին, սակայն դա չարեց Թուրքիան: Անկարան ձգձգեց արձանագրությունների վավերացման գործընթացը` այդ ընթացքում փորձելով Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով:

Այս համատեքստում Շահան Գանտահարյանը կարևորեց այն, որ ՀՀ Նախագահը խոսել է նոր փաստաթղթի մասին:

«Եթե հետագայում խոսք լինի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու մասի, ապա անհրաժեշտ է լինելու նոր փաստթուղթ: Հայաստանը չի դնում նախապայման և թույլ չի տա, որ իր հետ խոսեն նախապայմանների հետ: Այսօր պայմանները փոխվել են, Հայաստանը ԵԱՏՄ անդամ  երկիր է և ԵՄ-ի հետ կնքել է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Հայաստանը ցամաքային կամուրջի հնարավորություն է ստանում Պարսից Ծոցի եւ Սեւ Ծովի միջեւ՝ ստանալով կամուրջի դեր կատարելու հնարավորություններ: Թուրքիայի կողմից սահմանի փակումն այլևս նախկին նշանակությունը չունի: Հայաստանը խաղաղության գործոն լինելով և կամրջողի դեր կատարելու հնարավորություն ունենալով՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային նոր դեր է  ստանձնում: Այո պայմաններ են փոխվել են, նոր փաստաթուղթ է անհրաժեշտ»,-ասաց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին  «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ