Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է տեսնում

Վարդան Դևրիկյանը գիտության բոլոր ոլորտների աշխատանքները հայերեն թարգմանելու անհրաժեշտություն է  տեսնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության տարբեր ոլորտների աշխատանքների հայալեզու թարգմանությունները խիստ կարևոր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 19-ին՝ Մայերենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

«Լեզվական մտահոգությունները պետք է հանգեցնեն նրան, որ գիտության բոլոր ուղղություններում առկա գործերը հայերենով արտահայտենք: Հակառակ դեպքում օտարալեզվություն կլինի գիտության բնագավառում: Այս առումով շատ կարևոր են թարգմանությունները: Դրանք թե հարստացնում են լեզուն, թե մարդկանց իրենց մայրենի լեզվով հաղորդակից են դարձնում համաշխարհային գրականության արժեքներին»,-ասաց Դևրիկյանը:

Նրա կարծիքով՝ գիտության տարբեր բնագավառներում պետք է համապատասխան քաղաքականություն վարեն՝ այդ ոլորտների գործերը հայերեն ներկայացնելու համար: Դևրիկյանը հայ գրականության, մշակույթի, գիտության հանրահռչակման համար կարևորեց նաև հայերենից այլ լեզուներով թարգմանությունները: «Սակայն պետք է մտածել յուրաքանչյուր գործ նախ հայերենով ստեղծելու, հետո միայն այն թարգմանելու մասին: Ճիշտ չի լինի կոմերցիոն նպատակներով գրքերը սկզբում հրատարակել այլ լեզուներով»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]