Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեղերի պատկանելության մեջ անճշտությունների խուսափելու համար դեղամիջոցների ցուցակները վերանայվելու են

Դեղերի պատկանելության մեջ անճշտությունների խուսափելու համար դեղամիջոցների 
ցուցակները վերանայվելու են

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղի դեղատոմսային եւ ոչ դեղատոմսային լինելու հարցը որոշվում է գրանցման գործընթացի ժամանակ: Դեղարտադրողը կարող է դեղը մի ցուցակից մյուսը տեղափոխել, եթե դրա օգտագործման ընթացքում կողմնակի ազդեցություններ հայտնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ԱՆ Դեղերի եւ բժշկական արտադրանքի փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը: «Դեղամիջոցը դեղատոմսով դուրս գրելու պահանջ կարող է առաջանալ  նաեւ դոզայի հետ կապված: Մինչեւ  5 տոկոսանոց արտաքին օգտագործման քսուքները կարող են ոչ դեղատոմսային լինել, իսկ 5 տոկոսից բարձրերը բաց թողնվեն դեղատոմսով»,-նշեց նա:

Հակոբ Թոփչյանի խոսքով` ԱՀԿ-ն տրամադրում է  ուղեցույցներ, որոնց հիման վրա հաստատվում է դեղի պատկանելությունը: «Այն հաճախ սխալ կարող է լինել: Մենք մեկ անգամ եւս կվերանայենք ցուցակը` անճշտություններից խուսափելու համար»,-ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն էլ հավելեց, որ առաջին անգամ է, որ  դեղերի մասին օրենքում հստակ նշված է դեղը դեղատոմսով դուրս գրվո՞ղ է, թե՞ ոչ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]