Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դպրոցական պայուսակների բեռնաթափման համար աշխատանքներ են տարվում. ստեղծվել է էլեկտրոնային գրադարան

Դպրոցական պայուսակների բեռնաթափման համար աշխատանքներ են տարվում. ստեղծվել է էլեկտրոնային գրադարան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող երկու վարկային ծրագրով բոլոր դասագրքերն արդեն ունեն իրենց էլեկտրոնային տարբերակները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Արդեն իսկ ստեղծվում և աշխատում են էլեկտրոնային գրադարաններ։ Այս ծրագիրն առնչվելու է մամուլում հետաքրքրություն առաջացրած՝ դպրոցական երեխաների պայուսակների բեռնաթափման խնդիրներին։ Այսօր արդեն յուրաքանչյուր դպրոց ունի էլեկտրոնային գրադարան և դասագրքերը այդտեղ կան։ Ծախսերը կազմակերպելու միջոցով հնարավորություն ունենք փորձել՝ ունենալու համար նաև տնային դասագրքերի ինչ-որ ծավալներ։ Այստեղ մի փոքր ներդրումների կարիք ունենք»,- նշեց Մկրտչյանը։

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով երեխաների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ և 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ,  5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանցիների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների աշակերտների համար՝ 4 կգ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]