Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Ֆրանսիայում մահացել Է ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ին կյանքի 63-րդ տարում Փարիզում վախճանվել Է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը: Մահը վրա Է հասել սրտի նոպայի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France Presse-ը՝ հղում անելով Լոքվուդի երաժշտական գործակալի տվյալներին:

Իր մահվան նախօրյակին Լոքվուդը մեծ համերգ Է տվել Փարիզի «Բալ Բլոմե» ջազային ակումբում՝ ներկայացնելով իր նոր խտասկավառակը: Ֆրանսիացի երաժիշտը շատ տասնամյակներ համարվել Է աշխարհի լավագույն ջազային ջութակարահարը:

2003 թվականին երաժիշտն ստացել Է պետական բարձրագույն պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշան: Նա նաեւ պարգեւատրվել Է «Վաստակի համար» շքանշանով, որը Ֆրանսիայում շնորհում են ինչպես գիտնականներին, այնպես Էլ մշակույթի ականավոր գործիչներին:

Դիդիե Լոքվուդը գրել Է երկու օպերա, ջութակի եւ նվագախմբի երկու կոնցերտ, դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտ, մի քանի քնարական պոեմ, մի քանի կինոֆիլմերի երաժշտություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ