Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության. Լևոն Մկրտչյան

Մինչև 2022 թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական 
կրթության. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներառական կրթության համակարգը 2018 թվականին կներդրվի Արմավիրի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչև 2022թ-ը Հայաստանը պետք է համատարած անցում կատարի ներառական կրթության։

Ներկայումս ՀՀ մարզերից ներառական կրթություն իրականացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։

«Ներառական կրթության ոլորտում իսկապես շատ մեծ հիմնախնդիրներ կան կուտակված, սակայն մենք պետք է բարելավենք այն և մինչև 2022 թվականը համատարած անցում կատարենք ներառական կրթության։ 2017 թվականին 4 հատուկ դպրոց վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ինչպես նաև հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա»,- ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ ոլորտում մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել՝ դպրոցներում սկսել է աշխատել ուսուցչի օգնականի հաստիքը։

«Թվով 8300 հատուկ կարիքներով երեխայի կրթության կազմակերպմանն աջակցելու նպատակով  աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական»,- ասաց Լևոն Մկրտչյանը։

Հաշմանդամություն ունեցող երեխաների  անվան տակ չի թույլատրվելու իրականացնել բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագիր։

«Յուրաքանչյուր աշակերտի համար ֆինանսավորումը բազմապատիկ բարձր է, և մենք պետք է թույլ չտանք, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր իրականացվեն։ Հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ հաշմանդամություն չունեցող սոցիալապես այլ հատվածի երեխաների ներգրավում»,- շեշտեց ՀՀ ԿԳ նախարարը և ասաց, որ իրենք համալիր ուսումնասիրություն են իրականացվում հատուկ հաստատություններում՝ վիճակի մասին տեղեկանալու նպատակով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]