Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախակրթարանների ծրագրի իրականացնելու համար 2018-ին 235 հազար դոլարին համարժեք դրամ կներդրվի

Նախակրթարանների ծրագրի իրականացնելու համար 2018-ին 235 հազար դոլարին 
համարժեք դրամ կներդրվի

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2018 թվականին նախակրթարանների ծրագրի համար 235 հազար դոլարին համարժեք դրամ ներդրում կիրականացվի և 20 նախակրթարանում հնարավոր կլինի ընդգրկել 500 երեխա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակում են նախակրթարանների ծրագիրը արդյունավետ իրականացնել։

ՀՀ մարզերի 23 ուսումնական հաստատությունում ընդգրկված մոտ 450 երեխա 2017 թվականին հնարավորություն է ստացել հաճախել նախակրթարան։

«2017 թվականին մենք կարողացանք փոփոխել նախադպրոցական հաստատությունների իրավական փաթեթը մի քանի ուղղություններով՝ կառավարման համակարգ, պայմանագրային բազա։ Մենք շատ արդյունավետ շարունակում ենք նախակրթարանների ծրագիրը։ 2017 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել է 27 միկրո ծրագիր և արդյունքում 46 դաստիարակ վերապատրաստվել է»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարը։

Նախակրթարանների ծրագրի համար ներդրումների ծավալն անցյալ տարի եղել է մոտավորապես 248 հազար դոլարին համարժեք դրամ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]