Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկացին ցույց Է տվել՝ ինչպես սփոփել արջին

Ամերիկացին ցույց Է տվել՝ ինչպես սփոփել արջին

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Ջիմ Կովալչիկը ցույց Է տվել՝ ինչպես գրկախառնություններով սփոփել 680-կիլոգրամանոց արջին: Տեսահոլովակը, որտեղ նա գրկում եւ շոյում Է գիշատչին, հրապարակված Է Նյու Յորքի Որբացած կենդանիների օգնության կենտրոնի ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համոզված եմ՝ դուք նույնպես ձեզ այսպես եք պահում ձեր արջերի հետ, երբ նրանց օրը լավ չի անցել»,- ասված Է տեսագրության մեկնաբանության մեջ:

Huffington Post-ի տվյալներով՝ տեսահոլովակում պատկերված գիշատչին Ջիմբո են կոչում, նա 24 տարեկան Է, նրա հասակը գրեթե երեք մետր Է, եւ նա ամենամեծ արջն Է կենտրոնում: Այս ամսին ավելի վաղ նա սկսել Է տառապել անհայտ հիվանդությունից, ինչի պատճառով ստիպված անասնաբույժ են կանչել: Բժշկի զննությունից հետո Ջիմբոն սկսել Է նյարդայնանալ, եւ այդ ժամանակ Կովալչիկը որոշել Է քաջալերել իր բարեկամին, որը նրա խոսքով «հավելյալ սիրո կարիք ունի»:

Կովալչիկը եւ նրա կինը՝ Սյուզանը, տասնյակ տարիներ աշխատել են արջերի հետ: Նրանց կողմից հիմնված Որբացած կենդանիների օգնության կենտրոնում այժմ ապարում Է 11 անռանձնյակ, ներառյալ Ջիմբոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]