Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում գտել են կործանված ինքնաթիռի բեկորները

Իրանում գտել են կործանված ինքնաթիռի բեկորները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները հայտնաբերել են իրանական մարդատար ինքնաթիռի բեկորների մի մասը, որը կործանվել Է փետրվարի 18-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարության մի աղբյուր:

«Ինքնաթիռի բեկորների մի մասը հայտնաբերվել Է Դենգեզլյու շրջանի հարեւանությամբ»,-ասել Է աղբյուրը: Նրա խոսքով՝ աղետի վայրում աշխատում են ալպինիստների խմբեր, որոնումներին մասնակցում Է նաեւ բանակը:

«Մենք խնդրել Էինք բանակին՝ որոնումներին օգնել ռազմական ուղղաթիռներով, քանի որ աղետյալ ինքնաթիռի հայտնաբերման նախորդ փորձերը հաջողություն չեն ունեցել»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

Aseman Airlines ավիաընկերության՝ Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ATR-72 ինքնաթիռը փետրվարի 18-ին ռադարներից անհետացել Է թռիչքի սկսվելուց մոտավորապես 50 րոպե անց: Օդանավն աղետի Է ենթարկվել Իրանի Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում` մխրճվելով լեռան մեջ: Ինքնաթիռում եղել Է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի վեց անդամներ: Նրանք բոլորն Էլ զոհվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]