Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

ՄԻՊ աջակցությամբ ընկերությունն իրականացրել է դիտահորերի մաքրման և վերանորոգման աշխատանքներ


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի ղեկավարի հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կենտրոնին կից դիտահորը չվերանորոգելու պատճառով կեղտաջրերը հաճախ խոչընդոտում են երեխաների վերականգնողական գործընթացը: Հետևաբար հարկադրված են լինում ժամանակավոր մաքրության համար պարբերաբար վճարումներ կատարել։ 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Հալաբյան 59 շենքի մոտ իրականացրել է թվով 5 դիտահորերի մաքրման և կոյուղագծի պրոֆիլակտիկ լվացման աշխատանքներ, ինչպես նաև կատարել է 2-րդ մուտքի դիմաց գտնվող դիտահորի վերանորոգում։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ