Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել

Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի փետրվարի լույս 19-ի գիշերն Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ փորձարկել Է Arrow-3 մեծ շառավղով գործողության հակահրթիռային պաշտպանության համալիրը, որը կարող Է տիեզերքում բալիստիկ հրթիռներ կալանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարությունը:

Փորձարկումն անցել Է Իսրայելի կենտրոնական մասում՝ Israel Aerospace Industries կոնցեռնի՝ համակարգն արտադրողի ղեկավարությամբ: Թեստերին նաեւ ներկա են եղել իսրայելացի զինվորականներ եւ համալիրի մշակմանը մասնակցած ամերիկացի մասնագետներ: Նշվում Է, որ հակահրթիռային պաշտպանության համալիրը «կատարել Է իր առաջադրանքը»:

Arrow-3-ի կառուցվածքն իրականացնում Է hit-to-kill սկզբունքը, որը ենթադրում Է թիրախի ոչնչացում հակահրթիռի մարտական մասի անմիջական հարվածով: Սույն համակարգի հակահրթիռները հնարավոր Է օգտագործել որպես հակաարբանյակային զենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]