Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լավրովը կոչ Է արել չհակադրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները

Լավրովը կոչ Է արել չհակադրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները հակադրելը ճիշտ չԷ: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մենք որեւիցե խնդիր չենք ստեղծում ընդհանուր տնտեսական տարածության առավելագույնս բացահայտ ընդարձակման տեսակետից: Ես ճիշտ չեմ համարում Եվրամիության հետ հարաբերությունները հակադրել այն հարաբերություններին, որոնք տարածաշրջանի երկրները, նախեւառաջ, Սերբիան, զարգացնում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»,-հայտարարել Է Լավրովը սերբական ԲԵՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Նախարարը հիշեցրել Է, որ ՌԴ-ի եւ Սերբիայի միջեւ գործում Է ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը:

«Մի քանի ամիս առաջ Բելգրադի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ բանակցություններ են սկսվել այն բանի շուրջ, որ համանման գոտի ստեղծվի Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Ինձ թվում Է, որ դա պրագմատիկ ու բաց մոտեցում Է Բելգրադի կողմից, որը ձգտում Է օգտագործել Արեւմուտքի եւ Արեւելքի առավելությունները:

Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ն տարողունակ շուկա Է (180 մլն սպառող), լավ հնարավորություններ կան ենթակառուցվածքի ոլորտում, եւ մի շարք այլ բնագավառներում»,- հավելել Է Սերգեյ Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]