Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լավրովը պարզաբանել Է՝ ում Է հարկավոր «Թուրքական հոսքը»

Լավրովը պարզաբանել Է՝ ում Է հարկավոր «Թուրքական հոսքը»

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքական հոսք» նախագիծը հարկավոր Է, որպեսզի մեծանան ռուսական գազ ստանալու բալկանյան երկրների հնարավորությունները: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Մենք թուրքերի հետ միասին ձգտում ենք բալկանյան երկրների համար մեծացնել ռուսական գազ ստանալու հնարավորությունները: Մեզ մոտ արդեն ակտիվորեն իրագործվում Է «Թուրքական հոսք» նախագիծը: Մենք դա անում ենք բացահայտորեն»,- հայտարարել Է Լավրովը սերբական ԲԵՏԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նաեւ պատրաստակամություն Է հայտնել՝ («Թուրքական հոսքի» վերաբերյալ) «բոլոր որոշումներն ընդունել՝ հաշվի առնելով այն շահերը, որոնք ունեն բալկանյան երկրները, Եվրոպական միությունը»:

«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում Է գազամուղի շինարարություն՝ բաղկացած երկու գծից՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: Առաջին գիծը նախատեսված Է թուրքական սպառողներին գազ մատակարարելու համար. այն պլանավորվում Է շահագործման հանձնել 2018 թվականի մարտին, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար (շահագործման ժամկետը 2019 թվականն Է):

«Գազպրոմը» քննարկում Է «Թուրքական հոսքը» Բուլղարիայով եւ Սերբիայով կամ Հունաստանով եւ Իտալիայով շարունակելու տարբերակները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]