Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում փետրվարի 20-ին ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 19-ի կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն, փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այս մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հանրապետության տարածքում փետրվարի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` թաց ձյան և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Փետրվարի 19-ի երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում փետրվարի 19-ի ցերեկը սպասվում են տեղումներ, երեկոյան ժամերից կդիտվի տեղումների դադար։ Փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]