Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարմրուկի համաճարակ Վրաստանում. բնակչությանը հորդորել են պատվաստումներ անել

Կարմրուկի համաճարակ Վրաստանում. բնակչությանը հորդորել են պատվաստումներ անել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել Է, որ երկրում համաճարակաբանական բռնկում Է, եւ «կարմրուկը գրոհում Է մեզ վրա»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi հեռուստաընկերությունը:

Վերջին տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել Է 268 դեպք: Հիվանդացածների շուրջ 70 տոկոսը բաժին Է ընկնում Աջարիային: Միայն վերջին շաբաթվա ընթացքում այստեղ 48 նոր դեպք Է գրանցվել:

«Առանձնապես շատ դեպքեր են գրանցվում Աջարիայում՝ 65 – 70 տոկոսը կենտրոնացված Է հենց Աջարիայում, բայց դրանց թվաքանակը մեծանում Է նաեւ Թբիլիսիում»,- հայտարարել Է Գամկրելիձեն:

Կենտրոնի ղեկավարը բնակչությանը հորդորել Է պատվաստումներ անել կարմրուկի դեմ եւ պաշտպանել ինչպես իրենց, այնպես Էլ ապագա սերնդին:

Կարմրուկն ամենավարակիչ հիվադնություններից մեկն Է, որը փոխանցվում Է օդա-կաթիլային ուղիով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]