Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի եւ Ադրբեջանի տասը քաղաքացուհիներ Իրաքում ցմահ բանտարկության են դատարապվել ԻՊ-ին աջակցելու համար

Թուրքիայի եւ Ադրբեջանի տասը քաղաքացուհիներ Իրաքում ցմահ բանտարկության են դատարապվել ԻՊ-ին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի դատարանը մահապատժի Է դատապարտել Թուրքիայի մի քաղաքացուհու, որը մեղադրվում Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը:

Երկրի Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Աբդել Սատար Բիրկդարի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւս տասը քաղաքացուհիներ ցմահ բանտարկություն են ստացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները, Իրաքի իշխանությունները ձերբակալել են ԻՊ-ի զինյալների մի քանի հարյուր կանանց: Նրանց թվում կան ԵՄ-ի, Ասիայի երկրների, ԱՄՆ-ի քաղաքացուհիներ, ինչպես նաեւ ՌԴ-ից սերվածներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]