1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թրամփն Օփրա Ուինֆրիին քննդատել Է կանխակալության համար

Թրամփն Օփրա Ուինֆրիին քննդատել Է կանխակալության համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին մեղադրել Է CNN հեռուստաալիում «60 րոպե» ծրագրի կանխակալ վարման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդման ընթացքում Օփրան հարցեր Է տվել Միչիգանի նահանգից 14 մարդուց բաղկացած խմբին, որոնց մի կեսը նախագահական ընտրություններում քվեարկել Է Թրամփի օգտին, իսկ մյուսը՝ նրա դեմ: «Հենց նոր տեսա շատ անվստահ Օփրա Ուինֆրիին, որին մի ժամանակ ես շատ լավ Էի ճանաչում, «60 րոպե» հաղորդման հարցազրույցի ընթացքում: Հարցերը կանխակալ Էին եւ միակողմանի, փաստերը՝ ոչ ճիշտ: Հուսով եմ, որ նա իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում, որպեսզի նրան ջրի երես դուրս բերեն ու հաղթեն»,- փետրվարի 18-ին գրել Է Թրամփը Twittter-ում:

Հաղորդման ընթացքում Օփրան անհարմար հարցեր Է տվել գործող նախագահի կողմնակիցներին, այդ թվում՝ այն տեղեկատվության վերաբերյալ, որ Թրամփը զարգացող երկրները «կեղտոտ ծայրագավառներ» Է անվանել, իր պաշտոնին Թրամփի համապատասխանության վերաբերյալ կոնգրեսականների կասկածանքների մասին, պետության ղեկավարի անպատշաճ պահվածքի եւ նրա թվիթների մասին:

Հունվարին Օփրան հայտարարել Է, թե շահագրգռված չԷ մասնակցելու ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]