Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի դիրքորոշումը չի չեղարկում միջուկային գործարքը. Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի դիրքորոշումը չի չեղարկում միջուկային գործարքը. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) միակողմանի կարգով դուրս գալու ԱՄՆ-ի ձգտումը չի չեղարկում բուն գործարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է փետրվարի 18-ին, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Դոնալդ Թրամփն իր նախագահության առաջին օրվանից փորձում Էր զերծ մնալ այդ համաձայնագրի կատարումից եւ հնարավոր ամեն ինչ անում Էր, որպեսզի Իրանին թույլ չտա ճաշակել այդ համաձայնագրի պտուղները: Ուստի մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն արդեն խախտել Է ԳՀՀԾ-ի դրույթները»,-նշել Է Զարիֆը: Նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հենց ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն Է, այլ ոչ թե առանձին անձինք կամ ամերիկյան կազմակերպույթուններ խախտում Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթները: «Դա նշանակում Է, որ ապագայում ոչ ոք չի հավատա ԱՄՆ-ի կառավարությանը եւ ոչ մի պայմանագիր չի կնքի նրա հետ»,-իր միտքը պարզաբանել Է ԱԳ նախարարը: Միեւնույն ժամանակ նա չի շտապում լուծարված համարել ԳՀՀԾ-ն: «Ո՛չ, ԱՄՆ-ը խախտում Է գործարքը, բայց դա չի նշանակում, որն այն չեղարկված Է: Մնացած ողջ միջազգային հանրակցությունը, չնայած ԱՄՆ-ի գործողություններին, ջանում Է կատարել իր պարտավորությունները համաձայնագրին համապատասխան»,-հայտարարել Է Զարիֆը:

Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնին «որոշակիորեն չի հաջողվի ամբողջ աշխարհին տրամադրել» Իրանի դեմ եւ մեկուսացնել նրան: «Հնարավոր Է՝ օրերից մի օր ԱՄՆ-ն այդ կերպ ինքն իրեն մեկուսացնի եւ Էլ ավելի վտանգավոր բան ստեղծի. ոչ մի պետություն չի վստահի միջազգային պայմանագրերի տակ ԱՄՆ-ի ստորագրությանը»,-ասել Է Զարիֆը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]