Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում վերսկսել են որոնումները ATR-72 ինքնաթիռի կործանման շրջանում

Իրանում վերսկսել են որոնումները ATR-72 ինքնաթիռի կործանման շրջանում
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական մարդատար ինքնաթիռի կործանման ենթադրյալ վայրում, որում եղել Է ավելի քան 60 մարդ, եղանակային պայմանները բարելավվել են, կատարվում Է որոնողական գործողություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:

Նախօրյակին վատ եղանակի պատճառով իշխանությունները դադարեցրել Էին որոնումները ավիաաղետի ենթադրվող շրջանում: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, այժմ գործողությանը մասնակցում են ուղղաթիռներ եւ որոնողական ջոկատներ: Մասնագետները մտադիր են կործանման վայրին մոտենալ տարբեր կողմերից:

Aseman Airlines ավիաընկերության՝ Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ATR-72 ինքնաթիռը փետրվարի 18-ին ռադարներից անհետացել Է թռիչքի սկսվելուց մոտավորապես 50 րոպե անց: Օդանավն աղետի Է ենթարկվել Իրանի Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում` մխրճվելով լեռան մեջ: Ինքնաթիռում եղել Է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի վեց անդամներ: Նրանք բոլորն Էլ զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]