Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը դարձել Է BAFTA-ի մրցանակաբաշխության հաղթահերոսը


ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիացի ռեժիսոր Մարտին Մաքդոնահի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ամենից շատ պարգեւներն Է ստացել Կինո եւ հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիայի (The British Academy of Film and Television Arts, BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ, ինչի մասին վկայում են պարգեւատրման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիլմը, որը հաղթանակի Էր հավակնում ինն անվանակարգերում, մրցանակ Է շահել հինգ կատեգորիայում, մասնավորապես, լավագույն ֆիլմի եւ լավագույն բրիտանական ֆիլմի համար: Կնոջ լավագույն դերի համար մրցանակին արժանացել Է 60-ամյա ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանդը, որը մարմնավորել Է գլխավոր հերոսուհուն՝ Մալդրեդ Հեյսին: Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակը բաժին Է հասել Սեմ Ռոքուելին, որը մարմնավորել Է սպա Դիքսոնին: Ժապավենի սցենարը նույնպես արժանացել Է «Լավագույն օրիգինալ սցենար» կոչման:

Լավագույն ռեժիսոր Է ճանաչվել մեքսիկացի Գիլիերմո դել Տորոն «Ջրի ձեւը» դրամայի համար: Կինոնկարը, որն անվանակարգերի թվով առաջատարն Էր «Օսկար» մրցանակի համար, նաեւ պարգեւներ Է ստացել նկարիչ-բեմադրիչի աշխատանքի եւ երաժշտական ձեւավորման համար:

Լավագույն դերասան Է ճանաչվել Հերի Օլդմենը «Մութ ժամանակներ» ֆիլմում Ուինսթոն Չերչիլի դերի համար:

71-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի 18-ի երեկոյան կայացել Է Թագավորական Ալբերտ Հոլլում: Հանդիսավոր միջոցառման հռչակավոր դերասանների, ռեժիսորների եւ հյուրերի թվում եղել են արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը: BAFTA-ն անկախ բարեգործական կազմակերպություն Է, որն աջակցում, զարգացնում եւ քարոզում Է կինո՝ որոշելով ու պարգեւատրելով կինո եւ հեռուստաարվեստի լավագույն ստեղծագործությունները: Ակադեմիան ստեղծվել Է 1947 թվականի ապրիլի 16-ին բրիտանացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Դեւիդ Լինի ղեկավարությամբ եւ կոչվում Էր Կինոյի բրիտանական ակադեմիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ