Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը նշում Է Նախագահների օրը

ԱՄՆ-ը նշում Է Նախագահների օրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը երկուշաբթի օրն ավանդաբար նշում Է իր պետական տոներից մեկը՝ Նախագահների օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ի տարբերություն տոնական այլ ամսաթվերի, այս մեկը չի ուղեկցվում ոչ հրավառություններով, ոչ Էլ շքերթներով: Սկզբապես այն նվիրված Էր պետության առաջին ղեկավար Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվան, որը լույս աշխարհ Է եկել 1732 թվականի փետրվարի 22-ին: Սակայն քանի որ 1809 թվականի փետրվարի 12-ին ծնվել Է նաեւ 16-րդ նախագահը՝ Աբրահամ Լինկոլնը, որոշվել Է այդ տոնը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի օրը, այսինքն՝ երկու ամսաթվերի միջեւ ընկած մի օր:

Տոնի նախօրեին Gallup սոցիոլոգիական ծառայությունը հրապարակել Է համազգային հետազոտության արդյունքները, որը կոչված Էր պարզել, թե այսօրվա ամերիկացիներին ինչպես են գնահատում իրենց վերջին 10 նախագահների աշխատանքը (առանց Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի): Առաջին տեղում հայտնվել Է Ջոն Քենեդին (նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1961-ից մինչեւ 1963 թվականը). հարցվածների 86 տոկոսը հավանությամբ Է արտահայտվել նրա մասին: Նրան հաջորդում են Ռոնալդ Ռեյգանը (1981-ից մինչեւ 1989 թվականը)՝ 72 տոկոս, Ջորջ Բուշ Ավագը (1989 թվականից մինչեւ 1993 թվականը)՝ 64 տոկոս, Բարաք Օբաման (2009-ից մինչեւ 2017 թվականը)՝ 63 տոկոս, Բիլ Քլինթոնը (1993-ից մինչեւ 2001 թվականը)՝ 62 տոկոս, Ջերալդ Ֆորդը (1974-ից մինչեւ 1977 թվականը)՝ 58 տոկոս, Ջիմի Քարտերը (1977-ից մինչեւ 1981 թվականը)՝ 55 տոկոս, Ջորջ Բուշ Կրտսերը (2001-ից մինչեւ 2009 թվականը)՝ 53 տոկոս, Լինդոն Ջոնսոնը (1963-ից մինչեւ 1969 թվականը)՝ 48 տոկոս եւ Ռիչարդ Նիքսոնը (1969-ից մինչեւ 1974 թվականը)՝ 28 տոկոս: Հարցմանը, որն անցկացվել Է փետրվարի 5-11-ին, մասնակցել են 1,5 հազար ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]