Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թիլերսոնն անտարբեր Է իր իբր մոտալուտ պաշտոնաթողության շուրջ խոսակցությունների նկատմամբ

Թիլերսոնն անտարբեր Է իր իբր մոտալուտ պաշտոնաթողության շուրջ խոսակցությունների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անհանգստացած չԷ իր իբր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ խոսակցություններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:

«Նման բաներն ինձ չեն մտահոգում: Ես այստեղ եմ, որպեսզի ծառայեմ իմ երկրին: Ես նվիրված եմ իմ նախագահին, իմ խոսքն իմ երաշխիքն Է, ես ստորագրել եմ դրա համար, ուստիեւ գտնվում եմ իմ պաշտոնում: Դա մնում Է անփոփոխ՝ ով ինչ Էլ որ ասի»,- նշել Է նա:

Հունվարի սկզբին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թիլերսոնը հայտարարել Էր, որ սկսված տարում մնալու Է իր պաշտոնում: Պետքարտուղարը խոստովանել Է, որ ինքը եւ Թրամփը կառավարման տարբեր ոճեր ունեն, եւ որ ինքն ստիպված Է հաշվի առնել դա Սպիտակ տան տիրոջ հետ շփվելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am