1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը

Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող 
ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դմիտրի Գվինդադզեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հանդիպման հիմնական նպատակը Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ներկայացումն էր և հետագա համագործակցության քննարկումը:

«Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՎԶԵԲ-ի աջակցությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել, որոնցից երկուսն արդեն ավարտված են: Դրանցից մեկը Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիրն էր, որն իրականացվել է նաև ՎԶԵԲ վարկային միջոցներով: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ բարելավել Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցել»,- նշեց Ա. Հարությունյանը և ավելացրեց, որ 3-ամյա այս ծրագիրը կողմերի միջև արդյունավետ աշխատանքի ցուցանիշ է:

Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ Բանկի համաֆինանսավորմամբ այս պահին երկու խոշոր ծրագիր է իրականացվում, մեկ մարզերում, մյուսը՝ Երևանում:

Հայաստանի ջրամատակարարման ոլորտի ներդրումային ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը 80 մլն եվրո է, նախատեսվում է Հայաստանի 9 մարզերի 126 առավել կարիքավոր համայքներում ջրամատակարարման, ջրահեռացման  ցանցերի և ջրի մաքրման կայանների վերակառուցում և արդիականացում իրականացնել: Այս ծրագրում ՎԶԵԲ վարկային մասնակցությունը կազմում է 30 մլն եվրո:

Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրով նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ ջրի նոր խողովակների և պոմպերի փոխարինում, անհատական միացումների փոխարինում և ջրաչափերի տեղադրում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն դոլար, ՎԶԵԲ մասնակցությունը՝ 7 մլն դոլար:

Դ. Գվինդադզեն գոհունակություն հայտնեց ՋՏՊԿ հետ համագործակցության արդյունքներից և նշեց, որ սիրով և պատրաստակամությամբ է ստանձնել Բանկի երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը, քանի որ ծանոթ է տարածաշրջանի առանձնահատկություններին: Նորանշանակ տնօրենը հույս հայտնեց, որ ընթացիկ ծրագրերով իրականացվող աշխատանքները շոշափելի օգուտ կբերեն Հայաստանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]