Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջերմուկն առաջիկայում կարող է մոտ 100 հազար զբոսաշրջիկ ընդունել. համայնքը շվեյցարացիների հետ զարգացման հեռանկարային պլան է մշակել

Ջերմուկն առաջիկայում կարող է մոտ 100 հազար զբոսաշրջիկ ընդունել. համայնքը 
շվեյցարացիների հետ զարգացման հեռանկարային պլան է մշակել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Եղնիկ սարի մոտ նախատեսվում է ձնե քաղաք կառուցել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը։

Խոսելով Ջերմուկում զբոսաշրջությունն ավելի խթանելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ իրենք աշխատում են տարբեր ծրագրերի վրա, որոնցից առաջիկայում լինելու են «Ֆրանկոֆոնիա-2018» գագաթնաժողովին նվիրված միջոցառումները։

«Մենք այլ ծրագրեր էլ ունենք, օրինակ՝ շվեյցարացիների հետ կազմել ենք զարգացման հեռանկարային մի պլան, համաձայն որի կարող ենք ընդունել մոտ 100 հազար զբոսաշրջիկի։ Նախատեսում ենք նոր ձնե քաղաք կառուցել Եղնիկ կոչվող սարի մոտ, որը կլինի ֆրանսիական Ավորիաս քաղաքի նման։ Այս ծրագրի շնորհիվ ցանկանում ենք ավելի ընդլայնել զբոսաշրջիկների թիվը»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ զբոսաշրջությունն ավելի զարգանում է նաև իրենց քաղաքի առողջարանների շնորհիվ, որոնց պայմանները տարեցտարի բարելավվում են։

Եզրափակելով խոսքը՝ Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ Ջերմուկ հիմնականում այցելում են Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]