Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և 
վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ղամիշլի շրջանի արևմտյան հայաշատ թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ղամիշլիից տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի թղթակիցը:

Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի, որոնցից երեքը՝ կին: Յոթ քաղաքացի վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է:  

Պայթյունից տուժածների և զոհերի ազգային կամ էթնիկ պատկանելության վերաբերյալ որևէ տեղեկություններ դեռևս չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]