Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից միջին հեռահարության նոր հրթիռի մշակումը կարող Է աշխարհը դնել միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլի եզրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ռուսաստանը, արդիականացնելով իր միջուկային ուժերը եւ զինավարժություններ իրականացնելով միջուկային զենքի կիրառմամբ, կարող Է միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլ սանձազերծել Եվրոպայում»,- ասել Է նա Bild գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:

Ստոլտենբերգը հղում Է արել ԱՄՆ-ի տվյալներին, որը, նրա խոսքով՝ պարզել Է, որ Ռուսաստանը մշակում Է միջին հեռահարության նոր հրթիռ, ինչը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ 1987 թվականի պայմանագրին խախտում Է:

Ռուսաստանի այդ գործողությունները «տագնապ են առաջացնում» ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների շրջանում, հայտարարել Է Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Ռուսաստանը շահագրգռված չեն սպառազինությունների մրցավազքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]