Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելը ավիահարված Է հասցրել Գազայի հատվածին ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելը ավիահարված Է հասցրել Գազայի հատվածին ի պատասխան հրթիռակոծման

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի ստորգետնյա ենթակառուցվածքին ի պատասխան փետրվարի 18-ի հրթիռակոծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ին հայտնել Է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն իր Twitter-ում:

«Ի պատասխան այն հրթիռի, որն ավելի արձակվել Էր Իսրայելի վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Գազայի հատվածի հարավում հարված են հասցրել ստորգետնյա ենթակառուցվածքին: Իսրայելի զինված ուժերը կշարունակեն գործել, որպեսզի ապահովեն իսրայելացիների անվտանգությունը: ՀԱՄԱՍ շարժումն Է պատասխանանտու այն ամենի համար, ինչ տեղի Է ունենում Գազայի հատվածում, ինչպես գետնի վրա, այնպես Էլ դրա տակ»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Անցած հանգստյան օրերին Իսրայելը երկու անգամ հրթիռակոծման Է ենթարկվել Գազայի հատվածի տարածքից: Ի պատասխան շաբաթ օրվա գնդակոծման եւ պաղեստինյան միջատարածքի հետ սահմանում ֆուգասի պայթեցման, ինչի հետեւանքով վիրավորվել Է չորս զինծառայող, նույն օրվա երեկոյան եւ կիրակի առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ՀԱՄԱՍ-ի 18 թիրախ են խոցել ծովամերձ պաղեստինյան միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]