Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն

Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ջանքերը կաշրունակի այնքան ժամանակ, «քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Ես մտադիր եմ օգտագործել այն ամբողջ ժամանակը, որն ունեմ: Մեր դիվանագիտական ջանքները կշարունակվեն, քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը: Իմ աշխատանքն այն Է, որ ռումբերի ընկնելու համար պատճառներ չլինեն: Մենք ստույգ չգիտնեք, թե որքան ժամանակ Է մնացել»,- ասել Է Թիլերսոնը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պետքարտուղան այս կերպ Է մեկնաբանել սենատոր Բոբ Քորքերի ելույթը, որն ավելի վաղ հայտարարել Է, թե ԱՄՆ-ին 9 – 10 ամիս Է մնացել ԿԺԴՀ-ին վերաբերող դիվանագիտական ջանքերի համար, նախքան նրա առջեւ կծառանա «ամենամեծ ռազմական լուծումներից մեկը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]