Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Թեհրան-Յասուջ ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի օդային աղետի կապակցությամբ։ Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին՝ զոհերի հարազատներին մաղթելով համբերություն»,- նշված է ցավակցական հեռագրում:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ