Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան

Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում ավիավթարի ենթարկված օդանավում գտնվող բոլոր ուղևորները և անձնակազմը զոհվել են։ Այս մասին Tasnim գործակալությունը հայտնել է հղում կատարելով Aseman Airlines ավիաընկերության ղեկավարին, որի օդանավը կործանվել է Իրանի Սպահանի նախանգում։

«Բոլոր ուղևորները, ինչպես նաև ATR 72-600 ինքնաթիռի անձնակազմի 6 անդամները զոհվել են վթարի ժամանակ»,- ասել է նա՝ հաստատելով, որ նավակողին գտնվել է 66 մարդ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Իրանի ավիացիոն իշխանությունների տվյալներով՝  ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 08:00 (Երևանի ժամանակով 08։30-ին) և ուղղություն վերցրել դեպի Սպահանի նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Յասուջ քաղաք։ Միջադեպը, որի  պատճառները դեռևս չեն պարզվել, տեղի է ունեցել Զագրոս լեռնային համակարգի Դենա լեռան շրջանում, Իրանի մայրաքաղաքից մոտ 500 կմ և ժամանման վայրից 25 կմ հեռավորության վրա։ IRNA լրատվական գործակալության տվյալներով՝  օդանավը կործանվել է Սեմիրոմ բնակավայրից 120 կմ հեռավորության վրա։

Օդանավի անկման վայր են ուղարկվել փրկարարներ, սակայն որոնումները բարդացնում են անբարենպաստ եղանակային պայմանները։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ ողբերգությունից քիչ առաջ օդանավի անձնակազմը փորձել է արտակարգ վայրէջք կատարել նահանգում գտնվող ֆերմաներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]