1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարներն Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 18-ին, ժամը 04:06-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի 48 VD 888 և «ՈւԱԶ» մակնիշի 60 VV 808 պետհամարանիշերով ավտոմեքենաներն արգելափակվել են Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին (8 ուղևոր):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]