Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
11:59, 18 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 17-18-ը ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Երևան քաղաքի Ներքին Չարբախի 9-րդ փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհին այրվել է մոտ 1000 քմ եղեգ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 14 հասցեում՝ 200 քմ և թիվ 15 հասցեում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ փողոցի թիվ 6 և 8 հողատարածքներում՝ 600 քմ եղեգնուտ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում