Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ մի շարք ատոճանապարհներին ձյուն և մառախուղ է. Ստեփանծմինդա-Լարս 
ավտոճանապարհը բաց է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ` Սևանի, Ճամբարակի, Արթիկի, Մարտունու, Տաշիրի, Վայքի, Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Դիլիջանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ ՏԿՏՏ նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ի ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]