Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը Մյունխենում ադրբեջանցիներին հիշեցրեց, թե որքան կարճ է այդ ժողովրդի պատմությունը և որքան երկար Երևանինը

ՀՀ Նախագահը Մյունխենում ադրբեջանցիներին հիշեցրեց, թե որքան կարճ է այդ 
ժողովրդի պատմությունը և որքան երկար Երևանինը

ՄՅՈՒՆԽԵՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցին, որին, ի դեպ, ընդհատեց անգամ նիստը վարողը, քանի որ նրա հարցը բավականին երկարեց ու նմանվեց քաղաքական ելույթի, ՀՀ Նախագահը պատասխանեց հանդուրժողականության ու քաղաքավարության սեփական օրինակով։

«Մի հռետորական հարց տամ. եթե ձեր երկրի նախագահը տարածքային հավակնություններ է արտահայտում Երևանի նկատմամբ այս տարի, երբ հոկտեմբերին նշելու ենք Երևանի հիմնադրման 2800 ամյակը, ինչպես կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Դուք ցանկանում եք ապրել ազատ, ցանկանում եք ապրել Ղարաբաղում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ ժողովուրդը ևս ցանկանում է ապրել ազատ, և նրանք ցանկանում են ապրել իրենց պատմական տարածքներում, որտեղ նրանց ժառանգությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Նրանք չեն ցանկանում, որ դուք ավերեք այդ ժառանգությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով՝ թե ինչու են ԼՂ շուրջը գտնվող որոշ տարածքներ գտնվում Արցախի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ, բոլորը գիտեն պատճառները: Բացի դրանից, ԼՂ ժողովուրդը հանրաքվեի միջոցով Խորհրդային միության փլուզման ժամանակ արտահայտեց անկախ ապրելու իր ցանկությունը, իսկ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները ուժով փորձեցին խոչընդոտել ԼՂ ժողովրդի միանգամայն լեգիտիմ և իրավական ցանկությունը: Ի դեպ, եվրոպական կառույցները ցուցաբերեցին շատ դրական վերաբերմունք՝ ընդունելով ԼՂ ինքորոշման իրավունքը:

«Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի: Մենք պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցուցաբերի առողջ բանականություն և նստի բանակցությունների սեղանի շուրջ: Այս հարցը կարող է լուծվել միայն ու միայն փոխըմբռնման միջոցով»,-ասաց Նախագահ Սարգսյանը:

Նա մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում ի լուր աշխարհի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարեց, որ Երևանն ունի 2800 տարվա պատմություն: «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ձևավորել իրենց ինքնությունը, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»,-ընդգծեց ՀՀ Նախագահը:

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ կմեկտեղի մինչև փետրվարի 18-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]