1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թե Եվրամիությունը, և թե Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները

Թե Եվրամիությունը, և թե Ռուսաստանը մատնանշում են Հայաստանի արտաքին քաղաքականության առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ-ի հետ համագործակցության և ԵԱՏՄ անդամակցության Հայաստանի փորձը օրինակելի անվանեցին: Հայաստանի փորձը դրական գնահատվեց թե Ռուսաստանի, թե ԵՄ ներկայացուցիչների կողմից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Կոսաչևն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը և Եվրոպական Միության հետ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը գերազանց օրինակ է, թե ինչպես կարելի է հարթել խնդիրները:

«Սա շատ լավ փորձ է: Սա ընդհանրապես նման առաջին փորձն է»,- ասաց Կոսաչևը: Նա շեշտեց, որ հպարտանում են Հայաստանով, որը կարողացավ նման առաջընթաց գրանցել՝ առանց խնդիրներ ստեղծելու իր համար ու Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության հետ համագործակցության առումով: Կոսաչևն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը երիտասարդ կառույց է, որը զարգանում է և լայն հնարավորությունն է ստեղծում անդամ պետությունների համար՝ շեշտելով, որ ուրախ կլիներ տեսնել ավելի լավ համագործակցություն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանն էլ նշեց, որ Հայաստանի փորձը լավ օրինակ է. պետք է համաձայնեցնել համագործակցության ուղիները, եթե երկիրը համագործակցության պայմանագիր ունի այլ միջազգային կառույցի հետ:

«Հետևաբար, ամեն ինչ չէ, որ հնարավոր է: Մենք պետք է հաշվի առնենք նաև այլ գործընկերների հետ համաձայնագրերը: Հետևաբար Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը իր բովանդակությամբ տարբերվում է ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրից: Այս ամենը պետք է վերլուծվի: Մեզանից 2 տարի պահանջվեց, որպեսզի հստակեցնենք այն ուղղությունները, որտեղ մենք կարող ենք համագործակցել»,- ասաց Հանը: Յոհաննես Հանը նույնպես նշեց, որ ցանկանում են համագործակցեն ԵԱՏՄ հետ: Նրա խոսքով՝ ապրելով բազմաբևեռ հասարակությունում, իրենք ցանկանում են համագործակցել բոլորի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]