Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը փետրվարի 16-ին այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հասարակայնության հետ կապերի և թանգարանային համագործակցության բաժնից, դեսպանին ուղեկցել են առաջին խորհրդական Կլեր լը Ֆլեշերը, մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան, ֆրանսերենի և մշակույթի հարցերով կցորդ Նատալիա Տսագրիսը։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հյուրերին դիմավորեց թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը։ Հյուրերը ծաղիկներ են խոնարել Սարդարապատի հերոսամարտի մասնակից Վաղարշակ Շահինյանի շիրիմին, ապա այցելել են թանգարան ու ծանոթացել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ընթացքին, քննարկեցին հայ-ֆրանսիական միջմշակութային կապերի հետագա ընդլայնման տարբեր հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]